Բաժին. Տնտեսական

Louis Vuitton, Gucci, Hermès. Լյուքս դասի ամենաթանկ բրենդները

Ֆրանսիական Louis Vuitton-ը ճանաչվել է լյուքս դասի ամենաթանկ բրենդն աշխարհում: Միջազգային Interbrand գործակալության տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում այս բրենդի արժեքն աճել է շուրջ 6%-ով և այժմ գնահատվում է 24,8 մլրդ ԱՄՆ դոլար:

Ճոխություն և շքեղություն խորհրդանշով բրենդների վարկանիշի երկրորդ հորիզոնականում Gucci-ն է՝ 10,1 մլրդ ԱՄՆ դոլար բրենդային արժեքով, երրորդ հորիզոնականում՝ Hermès-ը՝ 7,6 մլրդ ԱՄՆ դոլար: Մեկ տարվա ընթացքում Gucci բրենդը «թանկացել է» 7%-ով, Hermès-ը՝ 23%-ով:

Interbrand-ի հրապարակած՝ աշխարհի 100 ամենաթանկ բրենդների վարկանիշում, որտեղ, ընդհանուր առմամբ, ընդգրկվել է լյուքս դասի 7 բրենդ, Louis Vuitton-ը 17-րդն է, Gucci-ն՝ 38-րդը, Hermès-ը՝ 54-րդը:

Աշխարհի 100 ամենաթանկ բրենդների վարկանիշում լյուքս դասի բրենդներից հայտնվել են նաև Cartier-ը՝ 6,8 մլրդ ԱՄՆ դոլար, Prada-ն՝ 5,5 մլրդ ԱՄՆ դոլար, Tiffany & Co.-ն՝ 5,4 մլրդ ԱՄՆ դոլար, Burberry-ն՝ 5,1 մլրդ ԱՄՆ դոլար:

Հատկանշական է, որ վերջին մեկ տարում լյուքս դասի բոլոր այս բրենդները «թանկացել են»: Բրենդային արժեքի առավել բարձր աճ գրանցել է Prada-ն՝ շուրջ 30%:

Share