Բաժին. Տնտեսական

Շվեյցարիան 2,5 անգամ ավելացրել է մեր երկրին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալը

Այս տարվա առաջին ութ ամսում մեր երկիրն այլ երկրներից ստացել է շուրջ 14 մլրդ ՀՀ դրամի կամ մոտ 34 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հունվար-օգոստոսին մարդասիրական օգնության կարգով Հայաստան ներմուծված արպրանքների ընդհանուր կառուվածքում գերակշռել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը՝ 54.4%: Շուրջ 10%-ը կազմել են մանածագործական իրերը, 6.9%-ը`սարքերը և ապարատները, 5.4%-ը` մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 6.7%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 3.9%-ը` կոշկեղենը, գլխարկները և հովանոցները, 3.8%-ը՝ պատրաստի սննդի արտադրանքը, 3.2%-ը` ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը:

Հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալը կրճատվել է շուրջ 15%-ով:

Ստացված օգնության 26.6%-ը բաժին է ընկել Եվրամիության երկրներին, 25.1%-ը՝ ԱՄՆ-ին, 21.3%-ը՝ Շվեյցարիային, 10.1%-ը՝ Չինաստանին:

Հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատ Շվեյցարիան 2,5 անգամ ավելացրել է մեր երկրին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները:

Share