Բաժին. Տնտեսական

Հումքային և պարենային հիմնական ապրանքների միջազգային գները նվազել են

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում հումքային և պարենային հիմնական ապրանքների միջազգային շուկաներում շարունակվել են գնանկումային միտումները:

Այսպես, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից հրապարակված պարենի գների ինդեքսը օգոստոսին, նախորդ ամսվա նկատմամբ, նվազել է 1.9%-ով, որի պայմաններում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը նվազել է 5.1%-ով:

Երրորդ եռամսյակի արդյունքներով Intercontinental Exchange (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գինը նախորդ եռամսյակի նկատմամբ աճել է 6.9%-ով (տ/տ 0.13% աճ), իսկ արդյունաբերական մետաղներից Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը նվազել է եռամսյակային կտրվածքով՝ 1.1%-ով, տարեկան կտրվածքով՝ 8.0%-ով:

Միևնույն ժամանակ, հաշվետու եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի արտահանման գինը նվազել է 2.6%-ով: Տարեկան կտրվածքով անկումը կազմել է 12.5%:

New York Board-Intercontinental Exchange (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գնի նվազումը եռամսյակային կտրվածքով կազմել է 2.6%-ով, տարեկան կտրվածքով՝ 20.3%:

Հիմք ընդունելով գրանցված զարգացումները՝ ՀՀ կենտրոնական բանկը կանխատեսում է, որ առաջիկայում արտաքին հատվածից գնաճի ընդլայնման ռիսկեր չեն լինի:

Share