Բաժին. Տնտեսական

Աշխարհը կունենա նոր «առևտրային հսկա»

Շատ մոտ ապագայում աշխարհը կունենա նոր «առևտրային հսկա»: ԱՄՆ-ն և Եվրամիությունը մեկնարկել են բանակցություններ անդրատլանտյան ազատ առևտրային միության ստեղծման շուրջ, որն Ատլանտյան օվկիանոսի երկու կողմի երկրներին էլ կբերի տնտեսական օգուտ:

Ըստ վերջին հաշվարկների՝ ազատ առևտրային միության շնորհիվ ԱՄՆ-ի տնտեսությունը տարեկան կունենա 90 մլն եվրոյի լրացուցիչ մուտք, իսկ Եվրամիության բյուջեն ամեն տարի կհամալրվի մոտ 100 մլրդ եվրոյով:

Սպասվում է, որ եթե ազատ առևտրի գոտի սկսի գործել 2015 թվականից, ապա Եվրոպայում կստեղծվի շուրջ 400 հազար նոր աշխատատեղ, և յուրաքանչյուր եվրոպական ընտանիրք կունենա 545 եվրոյի լրացուցիչ եկամուտ:

Կանխատեսվում է, որ անդրատլանտյան ազատ առևտրային միության շնորհիվ համաշխարհային տնտեսության ծավալները տարեկան կավենանան 100 մլրդ եվրոյով:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ի և Եվրամիության այս նախաձեռնությունը, որն, ընդհանուր առմամբ, կնպաստի համաշխարհային տնտեսության զարգացմանը, փոքր-ինչ «կվնասի» այն երկրներին, որոնք համեմատաբար հետ են մնում իրենց տնտեսությունների զարգացվածությամբ: Բան այն է, որ անդրատլանտյան ազատ առևտրային միությունում գործելու են ներծումվող ապրանքների բարձր որակական պահանջներ:

Share