Բաժին. Տնտեսական

Հայտնի են տնտեսագիտության ոլորտի 2013թ. Նոբելյան մրցանակակիրները

Տնտեսագիտության ոլորտի 2013 թվականի Նոբելյան մրցանակակիրներն են ամերիկացի տնտեսագետներ Յուջին Ֆաման, Լարս Պետեր Հանսենը և Ռոբերտ Շիլերը  (Eugene Fama, Lars Peter Hansen, Robert Shiller): Վերջիններս Նոբելյան մրցանակի արժանացել են իրենց՝ ակտիվների գների էմպիրիկ վերլուծության համար:

Ռոբերտ Շիլերը Յելի համալսարանի պրոֆեսոր է և հայտնի է ֆինանսների տեսության ոլորտում կատարած իր ուսումնասիրություններով: Չիկագոյի համալսարանի բիզնես դպրոցի պրոֆեսոր Յուջին Ֆաման արդյունավետ շուկայի տեսության համահեղինակներից մեկն է: Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Լարս Պետեր Հանսենը մի շարք տնտեսական մոդելների հեղինակ է:

Նոբելյան մրցանակը շվեդական ամենամյա բարձրակարգ մրցանակ է, որը հիմնվել է 1895 թվականին` Ալֆրեդ Նոբելի շնորհիվ։ Այն շնորհվում է հեղինակավոր գիտական հայտնագործությունների, մշակույթի ոլորտում արված ներդրումների, հասարակության զարգացմանը նպաստելու համար։

Ըստ Ալֆրեդ Նոբելի կտակի` տնտեսագիտության համար մրցանակ չի նախատեսվել:

Տնտեսագիտության ոլորտում ներդրումների համար մրցանակ տրվում է 1969 թվականից` Շվեդական բանկի միջնորդությամբ և հովանավորությամբ:

Տնտեսագիտության ոլորտում 2012 թվականի Նոբելյան մրցանակին արժանացել էին ամերիկացի տնտեսագետներ Էլվին Ռոտը և Լլոյդ Շեփլինը՝ գործնականում շուկայական ինստիտուտների նախագծման տեսության համար։ Էլվին Ռոտը ներկայացնում է Հարվարդի համալսարանը, իսկ Լլոյդ Սթաուել Շեպլը՝ Կալիֆորնիայի համալսարանը:

Share