Բաժին. Տնտեսական

Ֆրանսիայում պաշտոնապես գրանցված է 3,3 մլն գործազուրկ

Ֆրանսիայում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը հասել է նոր ռեկորդային մակարդակի: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում գործազուրկ է 3 մլն 295 հազար 700 մարդ:

Միայն սեպտեմբերին գործազրկության նպաստ ստանալու նպատակով դիմում է ներկայացրել 60 հազար մարդ, ինչը ամսական կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է՝ 2009 թվականից ի վեր:

Նշենք, որ 2013 թվականի սկզբին, Եվրոգոտուն Ֆրանսիայի միանալու պահից ի վեր առաջին անգամ, երկրում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը գերազանցել էր 3 մլն-ը:  

Share