Բաժին. Տնտեսական

«Զվարթնոց» օդանավակայանը 2 անգամ ավելացրել է պետբյուջե վճարվող հարկերը

Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը Հայաստանի պետական բյուջե է վճարել 3,930 մլրդ ՀՀ դրամի հարկեր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության կողմից բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարն աճել է ավելի քան 2 անգամ: Արդյունքում, Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը հայտնվել է 15-րդ տեղում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների  համաձայն՝ հաշվետու ամիսներին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից բյուջե վճարված հարկերի մեծ մասը կազմել են ուղղակի հարկերը (այդ թվում՝ շահութահարկ, եկամտահարկ):

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սկսել է գործել 1961 թվականից: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության և արգենտինյան Corporacion America ընկերության միջև կնքված Կոնցեսիոն պայամանգրի`  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 2002 թվականի հունիս ամսից 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին:

Share