Բաժին. Տնտեսական

Մեր երկրին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են

Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 2784.0 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 15.1 մլրդ ՀՀ դրամ կամ 36.9 մլն ԱՄՆ դոլար: Ըստ պաշոնական վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այլ երկրների կողմից մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են շուրջ 19%-ով:

Հաշվետու ամիսներին ստացված օգնության 51.9%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքները, 9.6%-ը` մանածագործական իրերը, 6.6%-ը`սարքերը և ապարատները, 5.6%-ը` մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 8.6%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 3.7%-ը` կոշկեղենը, գլխարկները, հովանոցները, 3.6%-ը`պատրաստի սննդի արտադրանքը, 4.2%-ը` ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը, իսկ 6.2%-ը` մնացած ապրանքները:

Հունվար-սեպտեմբերին մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնության 24.5%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 19.9%-ը՝ Շվեյցարիային, 10.1%-ը՝ Չինաստանին, 9.3%-ը՝ Գերմանիային, 4.7%-ը՝ Ֆրանսիային:

Share