Բաժին. Տնտեսական

Forbes. Աշխարհի ամենաթանկ բրենդները

Forbes-ը կազմել և հրապարակել է աշխարհի ամենաթանկ բրենդների իր ամենամյա վարկանիշը: Արդեն երրորդ տարին անընդմեջ այն գլխավորում է Apple-ը, որի բրենդային արժեքը գնահատվել է 104,3 մլրդ ԱՄՆ դոլար:

Աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշի առաջին եռամսյակում հայտնվել են նաև Microsoft-ը և  Coca-Cola-ն: Այս բրենդները գնահատվել են համապատասխանաբար 56,7 մլրդ ԱՄՆ դոլար և 54,9 մլրդ ԱՄՆ դոլար:  

Ընդհանուր առմամբ, վարկանիշում հայտնվել են բրենդներ աշխարհի 15 երկրից:

Վարկանիշը կազմելիս Forbes-ը դիտարկել է հայտնի բրենդները ներկայացնող ընկերությունների հասույթի ցուցանիշի դինամիկան՝ վերջին երեք տարվա ընթացքում, ինչպես նաև ընկերությունների դերը համաշխարհային շուկայում:

Վարկանիշի առաջին տասնյակն այսպիսին է.

Apple`  104,3 մլրդ ԱՄՆ դոլար,

Microsoft` 56,7 մլրդ ԱՄՆ դոլար,

Coca-Cola` 54,9 մլրդ ԱՄՆ դոլար,

IBM՝ 50,7  մլրդ ԱՄՆ դոլար,

Google` 47,3 մլրդ ԱՄՆ դոլար,

McDonald’s` 39,4 մլրդ ԱՄՆ դոլար,

General Electric` 34,2 մլրդ ԱՄՆ դոլար,

Intel` 30,9 մլրդ ԱՄՆ դոլար,

Samsung` 29,5 մլրդ ԱՄՆ դոլար,

Louis Vuitton` 28,4  մլրդ ԱՄՆ դոլար:

Share