Բաժին. Տնտեսական

Համաշխարհային բանկը խոստանում է պայքարել ծայրահեղ աղքատության դեմ

Համաշխարհային բանկն իր առջև ռազմավարական խնդիր է դրել՝ վերացնել աղքատությունը և ամբողջ աշխարհում ապահովել բնակչության բերեկեցություն: Այս մասին հայտնել է Համաշխարհային բանկի ֆինանսական ծառայության ղեկավար Բերտրան Բադրեն: Նա նշել է, որ Համաշխարհային բանկը մտադիր է մինչև 2030 թվականը զգալիորեն կրճատել օրական 1,25 ԱՄՆ դոլարից պակաս եկամուտ ունեցող մարդկանց թիվը և հասնել այնպիսի արդյունքի, որ աղքատ մարդկանց տեսակական կշիռն աշխարհում չգերազանցի 3%-ը:

Ըստ նախնական հաշվարկների՝ 2030 թվականին աշխարհի բնակչության թիվը կկազմի 8-9 մլրդ մարդ, ինչը նշանակում է, որ Համաշխարհային բանկը մտադիր է այնպես անել, որ մինչև 2030 թվականը աղքատ մարդկանց թիվն աշխարհում չգերազանցի 250 մլն-ը:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ ներկայումս ամբողջ աշխարհում ծայրահեղ աղքատության եզրին է գտնվում բնակչության 15%-ը:

Share