Բաժին. Տնտեսական

Որո՞նք են աշխատանքային միգրանտների համար ամենագրավիչ երկրները

HSBC բանկային խմբի վերլուծաբանները կազմել են բարձր որակավորում ունեցող և իրենց հայրենիքից դուրս աշխատել ցանկացող մասնագետների համար ամենագրավիչ երկրների վարկանիշը:

Այն կազմելիս հաշվի են առնվել ինչպես անցկացված հարցումների արդյունքները, այնպես էլ տարբեր երկրների տնտեսական վիճակը, առողջապահության ոլորտը, հանցագործությունների մակարդակը, ենթակառուցվածքները, երեխաների կրթության պայմանները:

Ամենամյա վարկանիշն այս տարի գլխավորում են Չինաստանը, Գերմանիան և Սինգապուրը:

Չինաստանում օտարերկրյա մասնագետների համար առավել գրավիչ է աշխատանքային մթնոլորտը. այս երկրում բարձր են գնահատում բարձր որակավորում ունեցող օտարեկրյա մասնագետներին:

Գերմանիան առավել գրավիչ է իր տնտեսությամբ և կյանքի համար ստեղծված պայմաններով:

Սինգապուրն այն մասնագետների համար է, ովքեր ցանկանում են ունենալ մասնագիտական լուրջ հաջողություններ:

Վարկանիշում հայտնվել են նաև Կայմանյան կղզիները, Ավստրալիան, Կանադան, Ռուսաստանը, Բելգիան, ԱՄԷ-ն, Հոնկոնգը, Թուրքիան, ԱՄՆ-ն, Քաթարը, Նոր Զելանդիան, Հարավային Աֆրիկան:

Share