Բաժին. Տնտեսական

Ֆրանսիայում շարունակում է գործազուրկ մնալ ավելի քան 3,2 մլն մարդ

Հոկտեմբերին Ֆրանսիայում գրանցվել է պաշտոնապես գրանցված գործազուրկների թվի փոքր-ինչ անկում:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամսում Ֆրանսիայում գործազրկության նպաստ ստանալու համար ներկայացված դիմումների քանակը կրճատվել է մոտ 20,5 հազարով:

Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու ամսվա համար կանխատեսել էին գործազրկության նպաստ ստանալու համար ներկայացվող դիմումների քանակի աճ:

Հոկտեմբեր ամսվա վերջի դրությամբ Ֆրանսիայում գործազուրկների ընդհանուր թիվը կազմել 3 մլն 255 հազար 200  մարդ:

Նշենք նաև, որ 2013 թվականի սկզբին Ֆրանսիայում գործազուրկների թիվը հատել էր ռեկորդային 3 մլն-ի սահմանը:

Share