Բաժին. Տնտեսական

Հայկական կոնյակի արտադրության ծավալներն աճել են 10%-ով

Ընթացիկ տարվա առաջին տաս ամսում մեր երկրում արտադրվել է 15,4 մլն լիտր կոնյակ: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հայկական կոնյակի արտադրության ծավալներն աճել են շուրջ 10%-ով:

2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվել էր մոտ 14,0 մլն լիտր կոնյակ:

Նշենք նաև, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն անընդմեջ աճում են: Անցյալ տարի գերազանցվել էր նախաճգնաժամային` 2008 թվականի ցուցանիշը. 2012 թվականին Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները կազմել էին 18.4 մլն լիտր:

2011 թվականին արտադրվել էր 15,3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր, 2008 թվականին` 15.9 մլն լիտր կոնյակ:

Share