Բաժին. Տնտեսական

Բարեգործության միջազգային վարկանիշում Հայաստանը 113-րդն է

Հրապարակվել է 2013 թվականի Բարեգործության միջազգային վարկանիշը (World Giving Index 2013): Այն կազմել է բրիտանական Charity Aid Foundation (CAF) բարեգործական ընկերությունը: Վարկանիշում ընդգրկված է 135 երկիր:

Վարկանիշը կազմելիս դիտարկվել են բարեգործական գործունեության այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են բարեգործական կազմակերպություններին տրամադրվող դրամական միջոցները, երկրի քաղաքացիների ներգրավվածությունը բարեգործական գործունեության մեջ, ինչպես նաև քաղաքացիների կողմից իրականացվող նվիրատվությունների մակարդակը:

Այս տարի Բարեգործության միջազգային վարկանիշը գլխավորում են ԱՄՆ-ն, Կանադան, Նոր Զելանդիան, Մյանմարը, Իռլանդիան: Առաջին տասնյակում հայտնվել են նաև Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Նիդերլանդները, Քաթարը, Շրի Լանկան:

Հայաստանը վարկանիշում 113-րդն է: Վրաստանը հայտնվել է 116-րդ, Ադրբեջանը՝ 69-րդ, Թուրքիան՝ 128-րդ տեղում: Ռուսաստանը վարկանիշում 123-րդն է:

Վարկանիշը եզրափակում է Հունաստանը:

Share