Բաժին. Տնտեսական

Հայկական կոնյակը շարունակում է վայելել մեծ պահանջարկ

2013 թվականի առաջին 11 ամսում մեր երկրում արտադրվել է շուրջ 18,0 մլն լիտր կոնյակ: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հայկական կոնյակի արտադրության ծավալներն աճել են շուրջ 9.8%-ով:

2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին մեր երկրում արտադրվել էր մոտ 16,4 մլն լիտր կոնյակ:

Հաշվի առնելով հաշվետու տարում գրանցված միտումները՝ կարելի է ասել, որ 2013 թվականի արդյունքներով կգերազանցվի 2012 թվականին կոնյակի արտադրության ոլորտում գրանցված ցուցանիշը:

Նշենք նաև, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն անընդմեջ աճում են: Անցյալ տարի գերազանցվել էր նախաճգնաժամային` 2008 թվականի ցուցանիշը. 2012 թվականին Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները կազմել էին 18.4 մլն լիտր:

2011 թվականին արտադրվել էր 15,3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր, 2008 թվականին` 15.9 մլն լիտր կոնյակ:

Share