Բաժին. Տնտեսական

Լատվիան պաշտոնապես դարձավ Եվրոգոտու 18-րդ անդամ-երկիրը

2014 թվականի հունվարի 1-ից Լատվիան պաշտոնապես դարձել է Եվրոգոտու անդամ: Եվրոպական միասնական արժույթը՝ եվրոն, կփոխարինի 1993 թվականից Լատվիայում շրջանառվող ազգային արժույթին՝ լատին:

Սպասվում է, որ լատվիական լատը շրջանառությունից դուրս կգա մինչև հունվարի 15-ը: Շրջանառույունից դուրս կբերվեն ինչպես թղթադրամներն, այնպես էլ մետաղադրամները:

Արժույթի փոփոխությունը երկրում գնաճի պատճառ է դարձել: Զգալի աճել են պարենային ապրանքների գները:

Նշենք, որ մինչ այս լատը համարվում էր Եվրոպայի առավել «ծանր» արժույթներից մեկը:

2005 թվականի հունվարից եվրոյի նկատմամբ լատի փոխարժեքը «պահպանվել է» 0,702804:1 հարաբերակցությանը մոտ՝ 15% թույլատրելի տատանումների սահմանում:

Այսպիսով, այսօր արդեն Եվրոգոտուն անդամակցում է 18 երկիր: Եվրոգոտում բնակչության թիվը հասնում է 325 մլն-ի:

Եվրոգոտուն միանալու ճանապարհին են նաև Շվեդիան, Լիտվան, Լեհաստանը, Չեխիան, Հունգարիան, Խորվաթիան, Ռումինիան, Բուլղարիան:

Share