Բաժին. Տնտեսական

Հայերը գերադասում են իրենց հագիստը կազմակերպել Վրաստանում

2013 թվականի ընթացքում շատ հայեր գերադասել են իրենց հանգիստը կազմակերպել Վրաստանում: 2013 թվականի ընթացքում Հայաստանից Վրաստան է անցելել շուրջ 1,28 մլն քաղաքացի: 2012 թվականին ցուցանիշը կազմել էր 921,9 հազար:

Ըստ Վրաստանի պաշտոնական աղբյուրների հրապարակած տվյալների՝ միայն դեկտեմբերին Վրաստան է այցելել 391,7 հազար օտարերկրյա քաղաքացի, ընդ որում՝ ամենաշատը՝ Հայաստանից (121,6 հազար մարդ): 2012 թվականի դեկտեմբեր ամսվա համեմատ Հայաստանից Վրաստան այցելած քաղաքացիների թիվն աճել է շուրջ 26%-ով:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականին Վրաստան այցելած քաղաքացիների թվով Հայաստանը երկրորդ տեղում է: Առաջին տեղում Թուրքիան է՝ 1,59 մլն:

2013 թվականի ընթացքում Ադրբեջանից Վրաստան է այցելել 1,07 մլն մարդ, Ռուսաստանից՝ 765,4 հազար մարդ, Ուկրաինայից՝ 126,3 հազար մարդ, Իրանից՝ 78,6 հազար մարդ: Եվրամիության անդամ երկրներից Վրաստան է այցելել 206,9 հազար քաղաքացի:

Նախորդ տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, Վրաստան է այցելել 5,36 մլն օտարերկրյա քաղաքացի: 2012 թվականի համեմատ ցուցանիշն աճել է ավելի քան 20%-ով, իսկ 2006 թվականի համեմատ՝ ավելի քան 600%-ով:

Այցելուների առավել մեծ թիվ գրանցվել է օգոստոսին՝ 770,6 հազար:

Share