Բաժին. Տնտեսական

Հայաստանյան 8 բանկ հայտնվել է մեր երկրի 50 խոշոր հարկատուների ցանկում

2013 թվականի արդյունքներով Հայաստանի 50 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է 8 բանկ: Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկատու բանկերի առաջին եռյակը ներկայացնում են «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ն, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը, որոնք հաշվետու տարում պետական բյուջե են վճարել համապատասխանաբար 4,76 մլրդ ՀՀ դրամ, 4,30 մլրդ ՀՀ դրամ և 3,90 մլրդ ՀՀ դրամ՝  զբաղեցնելով մեր երկրի խոշոր հարկատուների ընդհանուր ցանկի 19-րդ, 21-րդ և 25-րդ հորիզոնականները:

ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով Հայաստանի առաջին 50 խոշոր հարկատուների ցուցակում հայտնվել են նաև «Արդշինինվեստբանկ»-ը (36-րդ հորիզոնական, 3,40 մլրդ ՀՀ դրամ), «Ամերիաբանկ»-ը (38-րդ հորիզոնական, 3,03 մլրդ ՀՀ  դրամ), «Յունիբանկ»-ը (40-րդ հորիզոնական, 2,9 մլրդ ՀՀ դրամ), «Արարատբանկ»-ը (47-րդ հորիզոնական, 2,1 մլրդ ՀՀ դրամ), «Ինեկոբանկ»-ը (49-րդ հորիզոնական, 2,0 մլրդ ՀՀ  դրամ):

Share