Բաժին. Տնտեսական

2013թ.-ին մեկ բնակչի հաշվով մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 481,3 հազար դրամ

2013 թվականին Հայաստանում մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 1454,6 մլրդ ՀՀ դրամ: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու տարում մանրածախ առևտրի 83.7%-ը բաժին է ընկել մայրաքաղաք Երևանին:

Միևնույն ժամանակ, մանրածախ առևտրի աշխուժության տեսանկյունից Հայաստանի մարզերից փոքր-ինչ առանձնացել են Կոտայքի (բաժին է ընկել առևտրի հանրապետական շրջանառության 3.1%-ը), Արարատի  (2.2%), Շիրակի (2.1%) և Արմավիրի (2.0%) մարզերը: Մյուս մարզերին բաժին է ընկել մանրածախ առևտրի հանրապետական շրջանառության 2%-ից պակաս ծավալ:

Նշենք նաև, որ 2013 թվականին գրանցված ցուցանիշների համաձայն` մեր հանրապետությունում մեկ բնակչին բաժին ընկնող մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 481,3 հազար դրամ, ընդ որում՝ միայն Երևան քաղաքում ցուցանիշը կազմել է 1141,1 հազար դրամ, մինչդեռ մարզերում այն չի գերազանցել 180 հազար դրամը:

Share