Բաժին. Տնտեսական

Հունվարին Հայաստանում արտադրվել է 895.9 հազար լիտր կոնյակ

Հունվարին Հայաստանում արտադրվել է 895.9 հազար լիտր կոնյակ: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ցուցանիշն աճել է 4.3%-ով: Այս մասին հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Նշենք, որ 2013 թվականին մեր երկրում արտադրվել է շուրջ 20,2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` մոտ 18,5 մլն լիտր կոնյակ:

2011 թվականին արտադրվել էր 15,3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր, 2008 թվականին` 15.9 մլն լիտր կոնյակ:

Share