Բաժին. Տնտեսական

2013թ.-ին մեր երկրի համախառն ներքին արդյունքը կազմել է շուրջ 4266,7 մլրդ ՀՀ դրամ

2013 թվականին մեր երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է շուրջ 4266,7 մլրդ ՀՀ դրամ:Հաշվետու տարում համախառն ներքին արդյունքի մոտ 31,8%-ը ձևավորվել է չորրորդ եռամսյակում, 30,1%-ը՝ երրորդ եռամսյակում, շուրջ 21,1%-ը՝ երկրորդ եռամսյակում, իսկ 16,9%-ը՝ առաջին եռամսյակում: Առաջին եռամսյակում ՀՆԱ-ի ծավալը կազմել է 722,4 մլրդ ՀՀ դրամ, երկրորդ եռամսյակում՝ 900,7 մլրդ ՀՀ դրամ, երրորդ եռամսյակում՝ 1285,8 մլրդ ՀՀ դրամ, իսկ վերջին եռամսյակում՝ 1357,7 մլրդ ՀՀ դրամ:ՀՆԱ-ն մեր երկրի բնակչության մեկ շնչի հաշվով կազմել է 1 մլն 411 հազար 866 դրամ (3447 ԱՄՆ դոլար կամ 2595 եվրո):

Համեմատության համար նշենք, որ 2012 թվականին ՀՆԱ-ն մեր երկրի բնակչության մեկ շնչի հաշվով կազմել էր 1 մլն 313 հազար 508 դրամ (3269 ԱՄՆ դոլար կամ 2544 եվրո): 2011 թվականին ցուցանիշը կազմել էր 3102 ԱՄՆ դոլար,  «նախաճգնաժամային» 2008 թվականին` 3606 ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության 2012-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով» նախատեսվում է, որ 2025 թվականին, 2011 թվականի համեմատ, մեր երկրի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գրեթե կեռապատկվի` կազմելով շուրջ 10000 ԱՄՆ դոլար:  

Share