Բաժին. Տնտեսական

2013թ.-ին օտարերկրյա ներդրումները կրճատվել են ավելի քան 20%-ով

2013 թվականին մեր երկրի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել է 597,4 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է 20.5%-ով: Միևնույն ժամանակ, միայն ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 271,2 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա համեմատ կրճատվելով 52.2%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2013 թվականին մեր երկրի տնտեսությունում իրականացված ներդրումների ծավալով առաջին տեղում Արգենտինան է՝ 117,8 մլն ԱՄՆ դոլար: Երկրորդ տեղում Ֆրանսիան է՝ 99,1 մլն ԱՄՆ դոլար: Երրորդ տեղում հայտնվել է Ռուսաստանը՝ 86,2 մլն ԱՄՆ դոլար:

Հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, Արգենտինան մեր երկրի տնտեսության իրական հատվածում իրականացվող ներդրումների ծավալն ավելացրել է 2,2 անգամ, մինչդեռ Ֆրանսիան և Ռուսաստանը կրճատել են՝ համապատասխանաբար 57%-ով և 30%-ով:   

Share