Բաժին. Տնտեսական

5+3 տեխնոլոգիաներ, որոնք կարող են փոխել համաշխարհային տնտեսությունը

Նոր տեխնոլոգիաները բազմիցս փոխել են աշխարհի տնտեսական համակարգը: Բավական է հիշել միայն, օրինակ, ներքին շարժման այրիչը կամ երկաթուղին:

Ամերիկյան Goldman Sachs բանկի վերլուծաբանները փորձել են «գուշակել», թե մոտ ապագայում որ տեխնոլոգիաները ամենաշատը կփոխեն համաշխարհային տնտեսության շարժման ուղղությունը:

Ներկայացնում ենք վերլուծաբանների գնահատմամբ «ամենաազդեցիկ» 5 տեխնոլոգիաները.

1. Էլեկտրոնային առևտուր (2012 թվականին աշխարհում առաջին անգամ օնլայն վաճառված ապրանքների համախառն ծավալը գերազանցել էր 1 տրիլիոն ԱՄՆ դոլարը),  

2. Բժշկական տեխնոլոգիաներ (վերջին տարիներին արագ տեմպերով զարգանում են բժշկության ոլորտում մոդելավորման տեխնոլոգիաները),

3. Ամպային տեխնոլոգիաներ,

4. Բարձր տեխնոլոգիական ընկերությունների հաջող բիզնես-մոդելներ,

5. Բջջային սարքեր (կանխատեսվում է, որ այս տարի ամբողջ աշխարհում բջջային սարքերի թիվը առաջին անգամ առաջ կանցնի Երկիր մոլորակի բնակչության թվից):

Goldman Sachs-ը առանձնացրել է նաև 3 տեխնոլոգիաներ, որոնք արդեն, կարելի է ասել, փոխում են աշխարհը.

1. 3D-տպիչ,

2. Մեծ ծավալի ինֆորմացիայի վերլուծության տեխնոլոգիաներ,

3. Ցանցային կոնֆիգուրացիա (SDN):

Share