Բաժին. Տնտեսական

Տուրիզմը և երկրների բարեկեցությունը

Մի շարք վերլուծաբաններ վստահ են, որ երկրների բարեկեցության գնահատման տեսանկյունից կարևոր ցուցանիշ են տուրիզմի վրա կատարվող ծախսերը: Եթե որևէ երկրի քաղաքացի պատրաստ է ծախսեր կատարել իր տնից հեռու, ուրեմն վստահ է, որ իր երկրում ընդհանուր տնտեսական և քաղաքական իրավիճակը կայուն է:

Ստորև ներկայացնում ենք երկրների վարկանիշն՝ ըստ տուրիզմի վրա կատարվող ծախսերը:

Վարկանիշի հիմքում ընկած են Համաշխարհային բանկի վիճակագրական տվյալները:

1. Չինաստան (տուրիզմի վրա կատարվող ծախսերը` տարեկան 102 մլրդ ԱՄՆ դոլար)

2. Գերմանիա (տարեկան 83,8  մլրդ ԱՄՆ դոլար)

3. ԱՄՆ (տարեկան 83,5 մլրդ ԱՄՆ դոլար)

4. Մեծ Բրիտանիա (տարեկան 52,3 մլրդ ԱՄՆ դոլար)

5. Ռուսաստան (տարեկան 42,8 մլրդ ԱՄՆ դոլար)

6. Ֆրանսիա (տարեկան 37,2 մլրդ ԱՄՆ դոլար)

7. Կանադա (տարեկան 35,1  մլրդ ԱՄՆ դոլար)

8. Ճապոնիա (տարեկան 27,9  մլրդ ԱՄՆ դոլար)

9. Ավստրալիա (տարեկան 27,6 մլրդ ԱՄՆ դոլար)

10. Իտալիա (տարեկան 26,4 մլրդ ԱՄՆ դոլար)

Share