Բաժին. Տնտեսական

Սաուդիան Արաբիայում կառուցվում է աշխարհի ամենաբարձր երկնաքերը

Սաուդիան Արաբիայում կառուցվում է աշխարհի ամենաբարձր երկնաքերը՝ Kingdom Tower-ը: Սպասվում է, որ վերջինիս շինարարությունը կավարտվի մինչև 2020 թվականը: Շինարարության ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 1,2 մլրդ ԱՄՆ դոլար: Kingdom Tower-ի բարձրությունը կլինի 1001 մետր:

Bloomberg-ը գրում է, որ երկնաքերի կառուցման համար կծախսվի ավելի քան 80 հազար տոննա պողպատ:

Kingdom Tower-ում տեղակայված կլինեն հյուրանոցներ, գրասենյակներ, բնակարաններ:

Երկնաքերի շինարարությունը կազմում է Kingdom City նախագծի մի մասը: Այս նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 20 մլրդ ԱՄՆ դոլար: Նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել նոր քաղաք, որտեղ կկարողանա բնակվել շուրջ 80.000 մարդ:

Share