Բաժին. Տնտեսական

Առաջին եռամսյակում Հայաստանում հանքային ջրերի արտադրության ծավալներն աճել են 2.5 անգամ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների համաձայն 2014թ.-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրված հանքային ջրերի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5 անգամ և կազմել 10 949 000 լիտր:

Միևնույն ժամանակ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության ծավալներն աճել են 33.9%-ով և կազմել 11 432 հազար լիտր: Բնական հյութերի արտադրության ծավալներն աճել են 2.4%-ով և կազմել 3 281 հազար լիտր, իսկ աղբյուրի ջրի արտադրության ծավալներն աճել են 71.6%-ով և կազմել 5 430.3 հազար լիտր:

Share