Բաժին. Տնտեսական

Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները հունվար-ապրիլին նվազել են 4.6%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 4 735.9 մլն լիտր կոնյակ: 2013թ.-ի նույն ժամանակահատվածում սույն ցուցանիշը կազմել է 4 963.7  մլն լիտր, հետևաբար, անցյալ տարվա հունվար-ապրիլի համեմատ արձանագրվել է 4.6% անկում:

Հիշեցնենք, որ 2013 թվականին Հայաստանում արտադրվել է շուրջ 20,2 մլն լիտր կոնյակ: 2012 թվականին` 18,5 մլն լիտր:

Share