Բաժին. Տնտեսական

Տնտեսագետները կանխատեսել են, թե ով կլինի ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողը

Աշխարհի առաջատար ֆինանսական ընկերությունների և ներդրումային բանկերի վերլուծաբանները իրենց կանխատեսումներն են ներկայացրել Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության վերաբերյալ: Հատուկ մշակված մեթոդների և վերլուծությունների միջոցով տնտեսագետները կանխատեսել են, թե ով կլինի ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողը:

Ներկայացնում ենք ամենահետաքրքիր 5 կանխատեսումները.

1. Ըստ ING-ի՝ 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողը կլինի Իսպանիան: Իր ուսումնասիրությունների հիմքում այս ֆինանսական ընկերությունը դրել է երկրների ազգային հավաքականների «շուկայական կապիտալիզացիան» և ֆուտբոլիստների «արժեքը»:

2. Ըստ Goldman Sachs-ի՝ հաղթողը Բրազիլիան է: Բանկն իր կանխատեսման հիմքում դրել է լայն տարածում ունեցող վիճակագրական մեթոդ, որն առավել շատ հայտնի է որպես Մոնտե-Կառլոյի մեթոդ:

3. PricewaterhouseCoopers ընկերության կանխատեսումների համաձայն՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթող կդառնա Բրազիլիան: Հատուկ մշակված PwC World Cup ինդեքսում դիտարկվել են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են ազգային հավաքականների խաղացողների ֆիզիկական ունակությունները, սպորտային ռեսուրսները, ֆուտբոլային ավանդույթները, երկրների ֆուտբոլային «կախվածությունը» և այլն:

4. Բրազիլիայի առաջատար Itaú Unibanco բանկի կանխատեսմամբ՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթող ճանաչվելու ամենամեծ հնարավորություններն ունեն Բրազիլիան, Իսպանիան, Արգենտինան, Գերմանիան:

5. Ամերիկյան S&P Dow Jones ինդեքսային ծառայության գնահատմամբ՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողը Իսպանիան է: Ծառայությունն իր ուսումնասիրությունների հիմքում դրել է առաջնության մասնակից երկրների պետական պարտատոմսերի գների դինամիկան:

Share