Բաժին. Տնտեսական

Լավ երկրների վարկանիշում Հայաստանը 72-րդն է

Հրապարակվել է Good Country Index-ը՝ մարդկության զարգացման գործում առավել մեծ ներդրում ունեցած երկրների վարկանիշը: Այն գլխավորում է Իռլանդիան: Վարկանիշի առաջին հնգյակում հայտնվել են նաև Ֆինլանդիան, Շվեյցարիան, Հոլանդիան և Նոր Զելանդիան:

Վարկանիշը կազմելու համար դիտարկվել են ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից հրապարկվող ցուցանիշներ, որոնց հիման վրա որոշվել է մարդկության զարգացման գործում երկրների «ներդրման» աստիճանը:

Աշխարհի ամենալավ երկրների վարկանիշում, ընդհանուր առմամբ, ընդգրկվել է 125 երկիր:

Հայաստանը վարկանիշում 72-րդ տեղում է, Վրաստանը՝ 77-րդ, Աբրբեջանը` 122-րդը:

Ռուսաստանը վարկանիշում 95-րդն է:

Հայաստանը համեմատաբար բարձր ցուցանիշներ է գրանցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գիտությունը և տեխնոլոգիան, անվտանգությունը և հավասարությունը:

Share