Բաժին. Տնտեսական

Որոնք են Երևանի ամենաթանկ և ամենաէժան սուպերմարկետները

Շատերի համար հետաքրքիր կլինի իմանալ, թե որոնք են Երևանի ամենաթանկ և ամենաէժան սուպերմարկետները: Այս ուղղությամբ անչափ հետաքրքիր ուսումնասիրություն է իրականացրել ՍիվիլՆեթը: Հունիսի 18-19-ին ուսումնասիրվել են նվազագույն սպառողական զամբյուղի արժեքները տարբեր սուպերմարկետներում: Զամբյուղի պարունակության մեջ ներառվել են ամսական պարենային զամբյուղի ապրանքները և օճառ, լվացքի փոշի, ատամի մածուկ և աման լվանալու հեղուկ տնտեսական ապրանքները:

Այսպիսով, ըստ ուսումնասիրության արդյունքների, սպառողական զամբյուղի արժեքն ամենամեծն է Մոսկվիչկա սուպերմարկետներում՝ 40 500 դրամ: Երկորդ տեղում է ՍԱՍ-ը՝ 39 600 դրամ: Պարմա սուպերմարկետները երրորդ են՝ 36 700 դրամ: Չորրորդ հորիզոնականում է Կրպակը՝ 33 400 դրամ: Հնգյակը եզրափակում է Նոր Զովքը՝ 33 000 դրամ: Իսկ ամենաէժան սուպերմարկետների ցանցը Երևան Սիթին է՝ 32 000 դրամ:

Ուսումնասիրությունը պարզել է նաև, որ հացը, ալյուրը և ձուկն ամենաէժանն են Երևան Սիթիում, տավարի միսը, կաթը և պանիրը՝ Կրպակում, իսկ կարագն ու բանանը՝ Նոր Զովքում:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Երևանում գործում է 12 Երևան Սիթի, 11 Նոր Զովք, 8 Կրպակ, 7 ՍԱՍ և 3 Պարմա սուպերմարկետ:

Share