Բաժին. Տնտեսական

Բոլոր ժամանակների ամենախոշոր կողոպուտները

Կողոպուտների մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, որոնք դիտողին գրավում են իրենց անհավանական սցենարներով: Հետաքրքրական է, որ այս ֆիլմերի մեծ մասի հիմքում ընկած են իրական պատմություններ: Ձեզ ենք ներկայացնում բոլոր ժամանակների ամենախոշոր կողոպուտները:

1. Harry Winston, զարդերի խանութ, 2008թ. դեկտեմբերի 5, Փարիզ, Ֆրանսիա, 108 մլն ԱՄՆ դոլար / Չորս զինված մարդ ներխուժել է Harry Winston զարդերի խանութ և տարել 108 մլն ԱՄՆ դոլարի զարդեր: Այս հանցագործության համար ձերբակալվել է 25 մարդ:

2. Antwerp Diamond Center, թանկարժեք քարերի պահոց,  2003թ. փետրվարի 16, Բելգիա, ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար / Հանցագործները մի քանի տարի ծրագրել են այս կողոպուտը, և չնայած նրանց մեծ մասը այսօր ձերբակալված է, գողացված թանկարժեք քարերն այդպես են չեն հայտանբերվել: Խմբին հաջողվել էր դատարկել 160 պահատուփերից 123-ը:

3. United California Bank,1972թ. մարտի 24, ԱՄՆ, 30 մլն ԱՄՆ դոլար / Կողոպուտն իրականացրել է 7 հոգուց բաղկացած խումբը: Խմբի անդամները ձերբակալվել են: Հետագայում նրանցից մեկը հանցագործության մասին գիրք է գրել:

4.Schiphol Airport, 2005թ. փետրվարի 25, Ամստերդամ, 118 մլն ԱՄՆ դոլար / Հանցագործներին հաջողվել է կողոպտել թանկարժեք քարերի տրանզիտային փոխադրումն իրականացնող բեռնատարը: Այս հանցագործության բացահայտման ուղղությամբ իրականացվել են մի շարք ձերբակալություններ, սակայն մինչ այսօր հանցագործության մանրամասները շարունակում են մնալ չբացահայտված:

5. British Bank of the Middle East, 1976թ.հունվարի 20, Բեյրութ, Լիբանան, 25 մլն ֆունտ / Կողոպուտը տեղի է ունեցել քաղաքացիական պատերազմի ժամանակ:

6. Knightsbridge Security Deposit, 1987թ. հուլիսի 12, Մեծ Բրիտանիա, 60 մլն ֆունտ / Հանցագործությունը կազմակերպել է իտալացի Վալերիո Վիսեն, ով Իտալիայում երկար տարիներ գտվել է հետախուզման մեջ՝  տարբեր կողոպուտներ կազմակերպելու և իրականացնելու համար: 2000 թվականին նա սպանվել է Իտալիայի ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ:

7. Baghdad Bank, 2007 հուլիսի 12, Բաղդադ, Իրաք, 282 մլն ԱՄՆ դոլար / Այս հանցագործության մասին շատ քիչ բան է հայտնի: Հետաքննությունը չի կարողացել պարզել, թե ինչպես է իրականացվել կողոպուտը: Հիմնական կասկածյալները եղել են բանկի աշխատակիցներից 3-ը, սակայն նրանց նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել:

8. Boston Museum, 1990թ. մարտի 18, Բոստոն, ԱՄՆ, 300 մլն ԱՄՆ դոլար / Երկու տղամարդ, զինված որպես ոստիկաններ, մուտք են գործել թանգարան և տարել արվեստի 12 ստեղծագործություն: Այս հանցագործության մասով որևէ այլ բան հայտնի չէ: Հանցագործները մինչ այսօր չեն փորձել վաճառել նկարները կամ վերադարձնել:

9. City Bonds, 1990թ. մայիսի 2, Լոնդոն, Մեծ Բրիտանիա, 292 մլն ֆունտ / Սա այն դեպքերից է, երբ հանցագործները գողացել է ավելի մեծ գումար, քան նախատեսված է եղել: Հանցագործներից մեկը ձերբակալվել է, մեկը հայտնաբերվել է մահացած, իսկ մյուսներին հաջողվել է «անհետանալ»՝ գողացված գումաներով:

10. Central Bank of Iraq, 2003թ. մարտի 18, Բաղդադ, Իրաք, 1 մլրդ ԱՄՆ դոլար / Կողոպուտը կազմակերպել է Սադդամ Հուսեյնը: Կողոպուտի հաջորդ օրը  ԱՄՆ-ի ռազմական ուժերը սկսել են ռմբակոծություններ իրականացնել Իրաքում: Գողացված գումարի մի մասը՝ 650 մլն ԱՄՆ դոլարը, հաջողվել է վերադարձնել: Այդ  այդ գումարը հայտնաբերվել է Սադդամ Հուսեյնի տան պատերի մեջ:

Share