Բաժին. Տնտեսական

Վերջին 2 տարվա ընթացքում առաջին անգամ համակարգիչների համաշխարհային շուկան գրանցել է աճ

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում համաշխարհային շուկայում վաճառվել է 75.8 մլն անհատական համակարգիչ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 0,1%-ով: Այս մասին վկայում են Gartner վերլուծական ընկերության հրապարակած տվյալները:

Հատկանշական է, որ վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամն է, որ անհատական համակարգիչների համաշխարհային շուկան գրանցել է թեև չնչին, սակայն` աճ:

Gartner-ի վերլուծաբանները վստահ են, որ անհատական համակարգիչների համաշխարհային շուկայի «պասիվությունը» առաջին հերթին պայմանավորված է պլանշետների և սմարթֆոնների պահանջարկի աճով:

Ըստ ներկայացված տվյալների` հաշվետու եռամսյակի արդյունքներով անհատական համակարգիչների համաշխարհային շուկայի առաջատարներն են Lenovo-ն (14,5 մլն անհատական համակարգիչ), որի մասնաբաժինը շուկայում կազմել է 19,2 տոկոս, և HP-ն` 17,7 տոկոս մասնաբաժնով (13,4 մլն անհատական համակարգիչ): Երրորդ, չորրորդ և հինգերորդ տեղերում հայտնվել են Dell, Acer և Asus ընկերությունները:

Share