Բաժին. Տնտեսական

2014թ. առաջին կիսամյակում Հայաստանում ավտոմեքենաների ներմուծման ծավալներն աճել են 40.7%-ով

2014թ.-ի առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 25 092 ավտոմեքենա, ինչի հետևանքով մաքսային մարմինների կողմից գանձվել է 24 987 միլիոն դրամ: 2013թ.-ի նույն ժամանակահատվածի տվյալների համեմատ ավտոմեքենաների ներմուծման ծավալներն աճել են 40.7%-ով, իսկ մաքսազերծման նպատակով գանձված գումարների ծավալն` 25.8%-ով:

Միևնույն ժամանակ Հայաստան է ներմուծվել 437 ռուսական ավտոմեքենա, անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ ռուսական ավտոմեքենաների ներմուծման ծավալները նվազել են 29.4%-ով:

Հիշեցնենք, որ 2013թ.-ին Հայաստան էր ներմուծվել 41 102 մեքենա, ցուցանիշ, որը գրեթե հավասար է նախաճգնաժամային 2008թ.-ի ցուցանիշին` 41 910 մեքենա: 2009թ.-ին, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով, Հայաստան ներմուծված մեքենաների թիվը կտրուկ նվազել էր` 17 269 մեքենա: 2009-2013 թվականների ընթացքում ավտոմեքենաների ներմուծման ծավալներն անընդմեջ աճել են:

Ավտոմեքեների ներկրման ծավալներն արդեն հասել են նախաճգնաժամայինին, սակայն 2008թ.-ի և 2013 – 2014թթ-ի ցուցանիշների հիմնական տարբերությունն այն է, որ 2008թ.-ին ներկրվում էին ավելի թանկ ավտոմեքենաների` մեծամասամբ 5-10 հազար ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, իսկ այժմ գերակշռում են մինչև 5 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ մեքենաները:

2014թ.-ի առաջինկիսամյակում ներմուծված 25 092 ավտոմեքենայից 15 710-ն ունեն մինչև 5000 ԱՄՆ դոլար մաքսային արժեք, 5 838` 5-10 հազար ԱՄՆ դոլար, 1 442` 10-15 հազար ԱՄՆ դոլար, 1 442` 15-30 հազար ԱՄՆ դոլար և 660` 30 հազար ԱՄՆ դոլարից ավել:

Share