Բաժին. Տնտեսական

Հունվար-հուլիսին Հայաստանը Ռուսաստանի հետ իրականացրել է 731 մլն դոլարի առևտուր

Հունվար-հուլիս ամիսներին Ռուսաստանի հետ մեր երկրի առևտրաշրջանառությունը կազմել է  731,0  մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով շուրջ 4%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Ռուսաստանը, որպես Հայաստանի խոշոր առևտրային գործընկեր-երկիր, «ապահովել է» մեր երկրի արտաքին առևտրի շրջանառության  22.2%-ը:

Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է մոտ 164,6 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա հունվար-հուլիս ամիսների համեմատ նվազելով մոտ 6%-ով,  իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կազմել է մոտ 566,38 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով շուրջ 7.4%-ով:

Արդյունքում, Հայաստանի արտահանման կառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 19.4%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 23.2%:

Նշենք նաև, որ 2013 թվականին Ռուսաստանին բաժին էր ընկել մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալի 24.3%-ը: Հաշվետու տարում Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կազմել էր 1 մլրդ 110,9 մլն ԱՄՆ դոլար, Հայաստանից Ռուսաստան արտահանումը՝ 334,4 մլն ԱՄՆ դոլար:

Share