Բաժին. Տնտեսական

Հունվար-հուլիսին առևտուրի ոլորտում գրանցվել է 5,6% աճ

Հունվար-հուլիսին մեր հանրապետությունում մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 725,34 մլրդ ՀՀ դրամ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 3.6%-ով: Արդյունքում, մանրածախ առևտրի մասնաբաժինը առևտրի համախառն ծավալում կազմել է 59.8%:

Հաշվետու ամիսներին հանրապետությունում մեծածախ առևտրի ծավալը աճել է 9.5%-ով և կազմել  445,15 մլրդ ՀՀ դրամ՝ ապահովելով  36.7% մասնաբաժին:

Միևնույն ժամանակ, ավտոմեքենաների առևտրի ծավալը կազմել է  42,87 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 1,2%-ով: Ավտոմեքենաների առևտրի մասնաբաժինը կազմել է 3,5%:

Արդյունքում, հունվար-հունիսին հանրապետությունում իրականացված առևտրի համախառն ծավալը կազմել է 1213,36 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 5.6%-ով:

Share