Բաժին. Տնտեսական

Աշխարհի ամենահարուստ ու ուժեղ մաֆիոզ-կլանները

Ամբողջ աշխարհում ցանկացած խոշոր հանցագործություն կամ լայնամասշտաբ անօրինական գործարք չի կատարվում առանց մաֆիայի մասնակցությամբ: Ամենաուժեղ մաֆիոզ-կլանները զբաղվում են հիմնականում թմրամիջոցների և զենքի վաճառքով, դրամանենգությամբ ու տարբեր մեծածավալ խարդախություններով:

Ներկայացնում են այսօր աշխարհի ամենահարուստ և ուժեղ մաֆիոզ-կլանները՝

1. Ճապոնիա, Յամագուչի Գուրի  (Yamaguchi Guri)

Եկամուտները՝ տարեկան շուրջ 80 մլրդ ԱՄՆ դոլար

Աշխարհի ամենահայտնի և ամենամեծ բանդան է, որը ճապոնական յակուձայի (մաֆիա) հանցավոր խմբավորումներից է և զբաղվում է առավելապես թմրանյութերի վաճառքով՝ ամբողջ աշխարհում: Խմբավորման անդամները ընտրվում են հատուկ կարգով: Այս կլանը համարվում է ամենակենտրոնացվածն աշխարհում:

2. Ռուսաստան, Սոլնցևսկայա բրատվա (Solntsevskaya Bratva)

Եկամուտները՝ տարեկան 8,5 մլրդ ԱՄՆ դոլար

Ռուսական ամենախոշոր մաֆիոզ-կլաններից մեկն է, որը հիմնադրվել է Մոսկվայում և տարբերվում է իր ապակենտրոնացվածությամբ: Կլանի կազմում կա շուրջ 10 ինքնակառավարվող խմբավորում: Կլանը ղեկավարվում է 12 մարդու կողմից, որոնք ժամանակ առ ժամանակ հանդիպում են աշխարհի տարբեր անկյուններում և կայացնում որոշումներ՝ կլանի համար կարևոր հարցերի շուրջ: Այս կլանն ունի ավելի քան 9000 անդամ: Կիլանը զբաղվում է թմրանյութերի վաճառքով և մարդկանց թրաֆիքինգով:

3. Իտալիա, Կամորա (Camorra)

Եկամուտները՝ տարեկան 4,9 մլրդ ԱՄՆ դոլար

Իտալական մաֆիան շարունակում է ուժեղանալ և չնայած նրան, որ երկրի բնակչությունը շարունակ բողոքում է, պետական կառավարման համակարգի վրա մաֆիայի ազդեցությունը չի թուլանում: Շատ պաշտոնյաներ փոխկապակցված են մաֆիայի խոշորագույն խմբավորումների հետ, այդ թվում՝ Կամորայի: վերջինս զբաղվում է մարդկանց թրաֆիքինգով, թմրանյութերի վաճառքով, դրամաշորթությամբ և այլ անօրինական գործողություններով: Այս կլանը կենտրոնացված է հիմնականում Նապոլում:

4. Իտալիա, Նդրանջետա (‘Ndrangheta)

Եկամուտները՝ տարեկան 4.5 մլրդ ԱՄՆ դոլար

Այս կլանը գործում է Իտալիայի Կալաբրիա շրջանում և իր տարեկան եկամուտների ծավալով երկրորդ խոշորագույն խմբավորում է երկրում: Այն զբաղվում է թմրանյութերի վաճառքով և վերահսկում է թմրանյութերի եվրոպական սև շուկայի մեծ մասը: Սերտ կապեր ունի ամերիկյան հանցավոր խմբերի հետ:

5. Մոքսիկա, Սինալոա Կարտել ( Sinaloa Cartel)

Եկամուտները՝ տարեկան 3 մլրդ ԱՄՆ դոլար

Սինալոան Մեքսիկայի խոշորագույն մաֆիոն-կլաններից մեկն է, որը զբաղվում է թմրանյութերի և զենքի վաճառքով: Երկար տարիներ այս խմբավորում է վերահսկել  է թմրանյութերի ամերիկյան շուկան:

Share