Բաժին. Տնտեսական

Բրիտանական բանկերը ևս պատրաստվում են Շոտլանդիայի հանրաքվեին

Բրիտանական բանկերը լայնածավալ ֆինանսական միջոցներ են տեղափոխում Շոտլանդիա՝ հնարավոր ֆինանսական ռիսկերից խուսափելու համար: Ինչպես գրում են բրիտանական թերթերը՝ բանկերը մտահոգված են, որ սեպտեմբերի 18-ին կայանալիք հանրաքվե արդյունքում, եթե շոտլանդացիները, այնուամենայնիվ, որոշել լինել Մեծ Բրիտանիայից անկախ, չի բացառվում, որ երկրի բնակչությունը սկսի մեծ ակտիվությամբ հանել բանկային իրենց հաշիվներից ֆինանսական խնայողությունները: Նշվում է, որ բրիտանական բանկերը Շոտլանդիայում կանխիկ միջոցների ընդլայնման քաղաքականությանն անցել են սեպտեմբերի 11-ից:

Տեղեկացնենք նաև, որ ավելի վաղ հայտնի էր դարձեկ, որ Անգլիայի Բանկը մտադիր է ընթացիկ տարվա հոկտեմբերից սահմանափակել երկրում հիփոթեքային վարկերի տրամադրման ծավալները: Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայում գործող առևտրային բանկերին կարգելվի հիփոթեքային վարկեր տրամադրել այն հաճախորդներին, որոնց տարեկան եկամուտը ավելի քան 4,5 անգամ պակաս է, քան վարկի ընդհանուր գումարը: Վերլուծաբանները նշում են, որ իր այս քայլով Անգլիայի Բանկը փորձում է կանխել երկրի անշարժ գույքի շուկայում հնարավոր «փուչիկների» ի հայտ գալը:

Share