Բաժին. Տնտեսական

«Տաշիր»-ը Ռուսաստանի խոշոր մասնավոր ընկերությունների վարկանիշում 55-րդն է

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությունների խումբն այս տարի Ռուսաստանի 200 խոշորագույն մասնավոր (ոչ հրապարակային) ընկերությունների վարկանիշում 55-րդն է (նախորդ տարի ընկերությունը զբաղեցնում էր 58-րդ հորիզոնականը):

Forbes ամսագրի գնահատմամբ՝ 2013 թվականի արդյունքներով «Տաշիր» խմբի հասույթը կազմել է 15,3 միլիարդ ռուբլի: Չնայած նախորդ տարվա համեմատ խումբը վարկանիշում գրանցել է առաջընթաց, հասույթի ցուցանիշը նվազել է ավելի քան 74 միլիարդով:

«Տաշիր» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1990-ական թվականներին և ներդրումային ծրագրեր է իրականացնում շինարարության, էներգետիկայի և անշարժ գույքի ոլորտներում: Խումբն իր մեջ ընդգրկում է շուրջ 200 ընկերություն: «Տաշիր գրուպ»-ի աշխատակիցների թիվը հասնում է 45 հազարի:

Share