Բաժին. Տնտեսական

Forbes. Ամենահարուստ հիփ-հոփ կատարողները – 2014

Ամերիկյան Forbes պարբերականը կազմել է 2014 թվականի ամենահարուստ հիփ-հոփ կատարողների վարկանիշը: Այն գլխավորում է ռեփեր Dr. Dre-ն (Անդրե Յանգ): 2013 թվականի հունիսից 2014 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում այս երաժիշտը աշխատել է շուրջ 620 մլն ԱՄՆ դոլար: Այս գումարը ավելին է, քան վարկանիշում ընդգրկված մյուս հիփ-հոփ կատարողների տարեկան եկամուտները՝ միասին վերցրած:  Forbes-ը գրում է, որ ռեփերին հաջողվել է ապահովել նման մեծ եկամուտ շնորհիվ Apple ընկերության հետ կնքած գործարքի: Dr. Dre-ն իր Beats Elաectronics ընկերությունը վաճառել է Apple-ին:

Վարկանիշի երկրորդ և երրորդ տեղերում հայտնվել են  Diddy-ն, ով անցյալ տարի վարկանիշի առաջատարն էր, և Jay-Z (Շոն Քարտեր): Այս ռեփերներից յուրաքանչյուրը հաշվետու տարվա ընթացքում աշխատել է 60 մլն ԱՄՆ դոլար: Չորրորդ տեղում Drake-ն է՝ 33 մլն ԱՄՆ դոլար: Առաջին հնգյակը եզրափակում են Macklemore-ը և Ryan Lewis-ը՝ 32 մլն ԱՄՆ դոլար:

Առաջին տասնյակում ընդգրկվել են նաև Kanye West-ը (30 մլն ԱՄՆ դոլար), Birdman-ը (24 մլն ԱՄՆ դոլար), Lil Wayne-ը  (23 մլն ԱՄՆ դոլար), Pharrell Williams-ը (22 մլն ԱՄՆ դոլար) և Eminem-ը (18 մլն ԱՄՆ դոլար):

Share