Բաժին. Տնտեսական

Համաշխարհային տնտեսությանը սպառնում է հերթական ճգնաժամը

Դրամավարկային հետազոտությունների միջազգային կենտրոնի (ICMB) տարեկան զեկույցի կանխատեսումներով՝ աշխարհի բոլոր տարածաշրջաններում տոկոսադրույքները կշարունակեն մնալ ցածր մակարդակում: Կազմակերպության փորձագետների կարծիքով՝ անհրաժեշտություն է փոխառությունների ծավալի սահմանափակմանն ուղղված լրացուցիչ միջոցների կիրառումը՝ ցածր տոկոսադրույքների հաշվին դրամական միջոցների ընթացիկ հոսքը կասեցնելու նպատակով:

Չնայած գլոբալ ֆինանսական հատվածի պարտքային բեռի նվազմանը (մասնավորապես՝ ԱՄՆ-ում)՝ զարգացող տնտեսություն ունեցող երկրներում, հատկապես՝ Չինաստանում, սրընթաց աճում է պետական և կորպորատիվ պարտքի ծավալը: Ընթացիկ տարում պետական և ոչ պետական պարտքի ընդհանուր ծավալն աշխարհում ավելացել է մինչև 215%, այն դեպքում, երբ 2001-ին նույն ցուցանիշը կազմել է 160%, իսկ 2009-ին՝ 200%:

Դրամավարկային հետազոտությունների միջազգային կենտրոնը ոչ առևտրային կազմակերպություն է՝ հիմնադրված 1972-ին, Ժնևում: Այն գործում է եվրոպական երկրների (Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Շվեյցարիա) գլխավոր կարգավորիչների և խոշոր առևտրային բանկերի ֆինանսավորման հաշվին:

Share