Բաժին. Տնտեսական

Քըրք Քրքորյանը հարուստ ամերիկացիների վարկանիշում 119-րդն է

Հայազգի գործարար Քըրք Քրքորյանը հարուստ ամերիկացիների վարկանիշում այս տարի 119-րդն է:

Ամերիկյան Forbes պարբերականի կողմից հրապարակված՝ ԱՄՆ-ում ապրող 400 ամենահարուստ մարդկանց վարկանիշում աշխարհի ամենահարուստ հայի կարողությունը գնահատվել  է 4.2 մլրդ ԱՄՆ դոլար:

Վերջին մեկ տարվա ընթացքում 97-ամյա Քըրք Քրքորյանի կարողությունը նվազել է շուրջ 30.5 մլն ԱՄՆ դոլարով:

Քըրք Քրքորյանի եկամուտները ձևավորվում են խաղատների բիզնեսից և ներդրումային գործունեությունից:

Քըրք Քրքորյանի մասին կարող եք կարդալ «Քըրք Քըրքորյան. մարդ, ով ստեղծել է ինքն իրեն» վերնագրող հոդվածում: 

Share