Բաժին. Տնտեսական

Forbes. ԱՄՆ-ի ամենատարեց միլիարդատերերը – 2014

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է ԱՄՆ-ում ապրող 400 ամենահարուստ մարդկանց վարկանիշը, որտեղ ընդգրկված միլիարդատերերից ամենատարեցը Դավիթ Ռոքելերն է՝ 99 տարեկան: Նրա կարողությունը գնահատվում է շուրջ 3 մլրդ դոլար: ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց վարկանիշում Դավիթ Ռոքելերը 190-րդն է: Այս միլիարդատերը իր կարողությունը կուտակել է բանկային և նավթային ոլորտներում:

ԱՄՆ-ում ապրող երկրորդ ամենատարեց միլիարդատերը Քըրք Քրքորյանն է, ով ընդհանուր վարկանիշում այս տարի 119-րդն է: Աշխարհի ամենահարուստ հայի կարողությունը գնահատվում  է 4.2 մլրդ դոլար: Քըրք Քրքորյանի եկամուտները ձևավորվում են խաղատների բիզնեսից և ներդրումային գործունեությունից:

ԱՄՆ-ի ամենատարեց միլիարդատերերի առաջին եռյակը եզրափակում է 95-ամյա Հենրի Հիլմանը, ում կարողությունը կազմում է 2,5 մլրդ դոլար: Նրա եկամուտների աղբյուրը ներդրումներն են: Հենրի Հիլմանը ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց վարկանիշում 249-րդն է:

Share