Բաժին. Տնտեսական

Ի՞նչ են ամենաշատը կեղծում. Rolex ժամացույցներ

Որքան շատ են արտադրվում օրիգինալ ապրանքներ, այնքան ավելի է մեծանում դրանց կեղծման դեպքերը: Այսօր կեղծվում է գրեթե ամեն ինչ՝ համակարգիչներ, հեռախոսներ, օծանելիք, հագուստ, սնունդ: Ներկայացնում ենք աշխարհում ամենաշատ կեղծվող ապրանքներից Rolex ժամացույցները:

Տարեկան արտադրվում է 1 մլն իսկական և 400 մլն կեղծ Rolex ժամացույց

Ամեն տարի Rolex ընկերությունը թողարկում է իր հայտնի ժամացույցներից շուրջ 1 մլն հատ: Արտադրության վերջին փուլում այս ժամացույցներից յուրաքաչյուրը ստանում է հատուկ հավաստագիր: Գաղտնիք չէ, որ արդեն շատ վաղուց Rolex ժամացույցները համարվում են հարստության և բարձր դիրքի խորհրդանիշ:

Ամեն տարի, Rolex ընկերությանը զուգահեռ, հարավարևելյան Ասիայում թաքուն գործող գործարաններում արտադրվում է ավելի քան 400 մլն կեղծ Rolex ժամացույց, ընդ որում՝ կեղծարարների մոտ առավել մեծ սեր են վայելում  Rolex Oyster Perpetual և Rolex Daytona մոդելները: Swiss Customs Service-ի տվյալներով՝ կեղծումները Rolex բրենդին և ընկերությանը հասցնում են տարեկան շուրջ 600 մլն ԱՄՆ դոլարի վնաս:

Նշենք, որ եթե օրիգինալ Rolex ժամացույցներն արժեն ոչ պակաս, քան 4 հազար ԱՄՆ դոլար, ապա կեղծ Rolex ժամացույց կարելի է գնել անգամ 10 ԱՄՆ դոլարով:

Share