Բաժին. Տնտեսական

Ի՞նչ են ամենաշատը կեղծում. Chanel №5

Որքան շատ են արտադրվում օրիգինալ ապրանքներ, այնքան ավելի է մեծանում դրանց կեղծման դեպքերը: Այսօր կեղծվում է գրեթե ամեն ինչ՝ համակարգիչներ, հեռախոսներ, օծանելիք, հագուստ, սնունդ: Ներկայացնում ենք աշխարհում ամենաշատ կեղծվող օծանելիքը՝ Chanel №5:

Լեգենդի համաձայն՝ Կոկո Շանելը ծանոթացել է պորֆյումեր Էռնեստ Էդուարդովիչ Բոյի հետ և խնդրել ստեղծել նոր բույր: Պորֆյումերը Շանելին ներկայացրել է 10 բույր, որից մոդելյերը ընտրել է 5-րդ բույրը: Հենց այսպես էլ այս օծանելիքը ստացել է Chanel №5 անվանումը: Այս օծանելիքն արդեն ավելի քան 30 տարի է համարվում է շուկայում ամենապահանջվածներից մեկը: Հավանաբար սա է պատճառը, որ Chanel №5-ը կեղծում են առավել «մեծ սիրով և նվիրվածությամբ»: Անկախ ուսումնասիրությունները վկայում են, որ շուկայում վաճառվող երեք Chanel №5 օծանելիքից 1-ը կեղծ է: Ընդ որում, կեղծված Chanel №5-ը վաճառվում է ոչ միայն ուղղակի փողոցում, այլև շատ հաճախ կոսմետիկայի խոշոր խանութներում:

Նշենք, որ եթե օրիգինալ Chanel №5 օծանելիքն արժե ոչ պակաս, քան 100 ԱՄՆ դոլար, ապա կեղծ տարբերակները վաճառվում է 20-30 ԱՄՆ դոլարով:

«Ի՞նչ են ամենաշատը կեղծում» շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share