Բաժին. Տնտեսական

Հայկական կոնյակի արտադրության ծավալները կրճատվել են

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է  12 մլն 012.4 հազար լիտր կոնյակ: Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ՝ կոնյակի արտադրության ծավալները նվազել են 9%-ով:

Նշենք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն անընդմեջ աճում էին:  2013 թվականին Հայաստանում արտադրվել էր շուրջ 20,2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18,5 մլն լիտր: 2011 թվականին արտադրվել էր 15,3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր, 2008 թվականին` 15.9 մլն լիտր կոնյակ:

Share