Բաժին. Տնտեսական

Այս տարի Հայաստանից արտահանվել է 121,4 հազար կարատ ադամանդ

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից արտահանվել է 121,4 հազար կարատ ադամանդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրից ադմանդի արտահանումը կրճատվել է 26%-ով:

Ինչպես տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեից՝  հաշվետու ամիսներին Հայաստանից արտահանված ադամանդի մաքսային արժեքը կազմել է 86,17 մլն ԱՄՆ դոլար: Ի տարբերություն ադամանդի արտահանման քանակական ցուցանիշի անկման՝ մաքսային արժեքը աճել է: 2013 թվականի հունվար-սեպտեմբերին մեր երկրից արտահանված ադամանդի մաքսային արժեքը կազմել էր 64,2 մլն ԱՄՆ դոլար:

Հարկ է նշել, որ այս տարի մեր երկիրը ադամանդի արտահնման ծավալների անկմանը զուգհեռ գրանցվել է նաև ադամանդի արտադրության ծավալների կրճատում` շուրջ 30%-ով:

Մեր երկրում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից:

Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից:

Share