Բաժին. Տնտեսական

Արտերկրում աճել է հայկական գինու պահանջարկը

Ընթացիկ տարում ավելացել է հայկական գինիների արտահանումը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկրից արտահանվել է 1 մլն 321.71 հազար լիտր խաղողի գինի: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 30%-ով:

Արտահանված գինու մաքսային արժեքը կազմել է 3,97 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ ավելի վաղ հրապարակվել էին տվյալներ, որոնց համաձայն՝ 2009-2013 թվականների ընթացքում Հայաստանում խաղողի գինու արտադրության ծավալներն աճել են շուրջ 50%-ով:  2009 թվականին մեր երկրում արտադրվել է 4,3 մլն լիտր, 2010 թվականին՝ 5,86 մլն լիտր, 2011 թվականին՝ 6,19 մլն լիտր, 2012 թվականին՝ 5,80 մլն լիտր, 2013 թվականին՝ 6,42 մլն լիտր խաղողի գինի:

Share