Բաժին. Տնտեսական

Ամենահայտնի ներդրողի ամենահաջող 6 ներդրումները

Ուորեն Բաֆեթը՝ աշխարհի ամենահաջողակ և հայտնի ներդրողը, ով այսօր համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, իր ներդրումային գործունեության ընթացքում ունեցել է շատ հաջող գործարքներ: Բաֆեթը գրեթե միշտ շարժվել է «Գնիր միայն այն, ինչը ճանաչում ես» ներդրումային կարգախոսով: Հետաքրքիր է այն փաստը, որ Բաֆեթն իր ամենահաջող գործարքները կնքել է վերջին տարիներին: Ներկայացնում ենք աշխարհի ամենահայտնի ներդրողի ամենահաջող 6 ներդրումները.

1. PetroChina

Իր ամենահաջող ներդրումային գործարքը Ուորեն Բաֆեթը կնքել է 2002-2003 թվականներին` գնելով չինական նավթային PetroChina ընկերության բաժնոտոմսերի 1,3%-ը: Գործարքի արժեքը կազմել է  $488 մլն: Այդ ժամանակ ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմում էր $37 մլրդ և ընկերությունը գտնվում է ոչ բարենպաստ ֆինանսական իրավիճակում: Բաֆեթը, սակայն, վստահ լինելով, որ ընկերությունն իրականում շատ ավելի թանկ արժե և նավթային շուկայի հետագա զարգացումները կօգնեն ընկերությանը առաջընթաց գրանցել, դարձել էր ընկերության բաժնետեր: Արդեն 2007 թվականին PetroChina ընկերության կապիտալիզացիան հասել է $275 մլրդ-ի, իսկ Բաֆեթը, վաճառելով իր բաժնեմասը, ապահովել է $3.6 մլրդ-ի եկամուտ:

2. BYD

2008 թվականին Ուորեն Բաֆեթը գնել է չինական ավտոշուկայում գործող BYD ընկերության  բաժնետոմսերի 10%-ը: Գործարքի արժեքը կազմել էր $230 մլն: Այսօր արդեն այս նույն 10% բաժնեմասը գնահատվում է շուրջ $1.8 մլրդ:

3. Freddie Mac

1988 թվականին Բաֆեթը $108 մլն-ի ներդրում է իրականացրել ամերիկյան պետական Freddie Mac հիփոթեքային ընկերությունում: Այդ ժամանակ ընկերության մեկ բաժնետոմսի գինը կազմել է $4: 10 տարի անց ընկերության մեկ բաժնոտոմսի գինը հասել է $70-ի: 2003 թվականին Բաֆեթն ամբողջությամբ վաճառել է իր բաժնեմասը` ապահովելով զգալի հասույթ: Դրանից մի քանի տարի անց պարզ է դարձել, որ ընկերությունն ունի ֆինանսական խնդիրներ, իսկ արդեն 2008 թվականին, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, ընկերությունը հայտնվել է ծանր վիճակում` իր խնդիրները լուծելու նպատակով դիմելով պետության աջակցությանը: 2008 թվականին ընկերության մեկ բաժնետոսի գինը չէր հասնում $2-ի:

4. Berkshire Hathaway

Բաֆեթը Berkshire Hathaway ընկերությունը գնել է 1965 թվականին` մեկ բաժնետոմսի դիմաց վճարելով $12: Այդ ժամանակ ընկերությունը զբաղվում էր տեքստիլի արտադրությամբ: Անցնելով Բաֆեթի կառավարությանը` մի քանի տարվա ընթացքում Berkshire Hathaway-ը վերածվում է ընկերությունների խմբիՙ` իր մեջ ներառելով ապահովագրական, կահույքագործական, պաղպաղակի արտադրությամբ զբաղվող և մի շարք այլ ոլորտներում գործող ընկերություններ: 

5. Wells Fargo

1990 թվականին Բաֆեթը բանկի կապիտալում իրականացրել է $290 մլն-ի ներդրում: Այդ ժամանակ ընկերության կապիտալիզացիան կազմել էր  $2.9 մլրդ: Այսօր արդեն բանկի կապիտալիզացիան կազմում է $275 մլրդ:

6. The Intelligent Investor

Բաֆեթը բազմիցս հայտարարել է, որ իր ամենահաջող գործարքը ոչ թե որևէ ընկերության կապիտալում կատարած ներդրումն է, այլ Բենջամին Գրահամի ( Benjamin Graham) կողմից գրված The Intelligent Investor գրքի կնկօրինակը, որը, ինչպես Բաֆեթն է նշում, օգնել է իրեն կայացնել ճիշտ ներդրումային որոշումներ:

Share