Բաժին. Տնտեսական

Ինն ամսում անշարժ գույքի շուկայում կնքվել է 155 հազար 800 գործարք

Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում մեր երկրում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 155 հազար 812 գործարքներ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ գործարքների շուրջ 34%-ը բաժին է ընկել մայրաքաղաք Երևանին: Միևնույն ժամանակ, մոտ 14%-ը բաժին է ընկել Կոտայքի մարզին,

9%-ը՝ Արմավիրի մարզին, 8%-ը՝ Արարատին մարզին: Արագածոտնի մարզում կնքված գործարքները կազմել են հանրապետության մասշտաբով իրականացված գործարքների 6%-ը: Լոռու մարզում ցուցանիշը կազմել է 7%, Գեղարքունիքի մարզում` 6,3%, Շիրակի մարզում՝ 5,5%, Սյունիքի մարզում՝ 4,3%, Տավուշի մարզում՝ 3,5%, իսկ Վայոց Ձորի մարզու՝ 1,8%:

Գործարքների 24,5%-ը կազմել են օտարման, 12%-ը՝ գրավադրման, 10,5%-ը` առաջնային գրացման, 10%-ը՝ ժառանգության գործարքները:

Share