Բաժին. Տնտեսական

Հունվար-հոկտեմբերին Հայաստան-Ռուսաստան առևտրի շրջանառությունը կազմել է 1 մլրդ 136,9 մլն դոլար

Հունվար-հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանի հետ մեր երկրի առևտրի շրջանառությունը կազմել է 1 մլրդ 136,9 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 7.8%-ով: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Ռուսաստանը, որպես Հայաստանի խոշոր առևտրային գործընկեր-երկիր, «ապահովել է» մեր երկրի արտաքին առևտրի շրջանառության 23.3%-ը:

Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 254,0 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ նվազելով մոտ 5%-ով,  իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կազմել է մոտ 882,8 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով շուրջ 12%-ով:

Արդյունքում, Հայաստանի արտահանման կառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 20.3%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 24.3%:

Նշենք նաև, որ 2013 թվականին Ռուսաստանին բաժին էր ընկել մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալի 24.3%-ը: Հաշվետու տարում Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կազմել էր 1 մլրդ 110,9 մլն ԱՄՆ դոլար, Հայաստանից Ռուսաստան արտահանումը՝ 334,4 մլն ԱՄՆ դոլար:

Share